Մանթաշյանց 100-ը հյուրընկալեց համաշխարհային բրենդի հիմնադրին

24 Sep 2025

Մանթաշյանց 100-ը հյուրընկալեց համաշխարհային բրենդի հիմնադրին

Մանթաշյանց 100-ի շրջանակում կայացավ հանդիպում Marlenka ընկերության հիմնադիր և Mantashyants Business Club-ի Չեխիայի մասնաճյուղի անդամ Գևորգ Ավետիսյանի հետ՝ գործարար, որի պատմությունը դասական օրինակ է՝ ինչպես ընտանեկան բաղադրատոմսը դարձնել միջազգային բրենդ։

 

1995-ին Հայաստանից Չեխիա տեղափոխվելով՝ Ավետիսյանը մեղրով տորթի ընտանեկան բաղադրատոմսը վերածեց միջազգային ճանաչում ունեցող Marlenka բրենդի, որն այսօր ներկայացված է 50+ երկրում՝ շարունակելով ընդլայնել գլոբալ ներկայությունը։

 

 

Գևորգ Ավետիսյանի հետ հանդիպումը դարձավ գործնական գիտելիքի իրական աղբյուր․ հստակ քայլեր, կենդանի քեյսեր և վստահություն՝ եվրոպական շուկա մտնելու համար։ Mantashyants 100-ը շարունակում է Հայաստանի բիզնես համայնքին կապել միջազգային լավագույն պրակտիկայի հետ։