Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսը
15 Aug 2024
Կրթական ֆորմատով հերթական հանդիպման ընթացքում Մանթաշյանց Լոռիի ակումբականներին հյուրընկալվեց բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետ, «EBRD»-ի կողմից որակավորված «Digital Transformation Consultant» Հայկ Մարգարյանը։
«Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսը» թեմայով հանդիպման ընթացքում Հայկ Մարգարյանն ակումբականներին ներկայացրեց մանրամասներ՝
- Ի՞նչ է կառավարման համակարգը և ի՞նչ մասերից է բաղկացած
- Ե՞րբ բիզնեսը կառավարման համակարգի կարիք ունի
- Կառավարման ցիկլը
- Ինչի՞ց սկսել կառավարման համակարգի ներդրում
- Ինչպե՞ս սեփականատերը դուրս գա օպերացիոն մասից
Ակումբականների համար հանդիպմումը կարևորվեց նոր գիտելիքների յուրացմամբ, որոնք անպայման կկիրառվեն՝ բիզնեսի հզորացման նպատակով։