Mantashyants Business Club / 7 Years / Opening

29 Jan 2026

Mantashyants Business Club / 7 Years / Opening

Մեր 7-ամյակի շրջանակում կայացած միջոցառման մեկնարկը տրվեց Մանթաշյանց Բիզնես Ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի ելույթով, որի ընթացքում ներկայացվեցին անցած 7 տարիների ձեռքբերումները և Մանթաշյանց ընտանիքում սպասվող նոր ծրագրերը։

 

Այս ելույթը դարձավ ոչ միայն ամփոփում, այլ նաև տրամաբանական անցում դեպի օրվա հիմնական գաղափարական առանցքը՝ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ։

 

 

Այն պատասխանատվությունը, որը սկսվում է բիզնեսից, բայց շարունակվում է ընտանիքում և արժեքների փոխանցման մեջ։

 

Այս տրամաբանությամբ միջոցառման հաջորդ հատվածը նվիրված էր ծնողավարությանը։

 

Կոնֆերանսի և պանելային քննարկման բանախոսներն էին՝ Արամ Փախչանյան, Նանոր Մինասյան, Սամվել Մարտիրոսյան, Նազիկ Ավդալյան։

 

 

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով պետության դերը աշխատաշուկայի հավասարակշռման գործում։

 

Մանթաշյանցը 7 տարեկան է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները