Mantashyants Business Club-ը Finnoway Armenia ֆորումում
11 Nov 2025
Mantashyants Business Club-ը Finnoway Armenia ֆորումում
Նոյեմբերի 11–12-ին Երևանում ընթանում է Finnoway Armenia ֆորումը՝ Կենտրոնական բանկի և ArCa համակարգի աջակցությամբ։
Ֆորումը միավորում է տարածաշրջանի խոշոր բիզնես և տեխնոլոգիական ընկերություններին՝ ներկայացնելով թվային տնտեսության, ֆինթեխի, արհեստական բանականության, էլեկտրոնային կառավարման և կիբերանվտանգության նոր միտումները։
Mantashyants Business Club-ը ներկայացված է ֆորումում սեփական տաղավարով՝ ներկայանալով բացառիկ առաջարկով բիզնեսի սեփականատերերի և ձեռնարկատերերի համար։
Finnoway Armenia-ն տարածաշրջանի առաջատար բիզնես և տեխնոլոգիական հարթակներից է, որը միավորում է Եվրոպայի, Ասիայի, ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների առաջատար փորձագետներին։
© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants
Designed & Development by Munich Ventures