Մանթաշյանց Բիզնես Ակումբի գործարար այցը Գորիս

22 Jan 2026

Մանթաշյանց Բիզնես Ակումբի գործարար այցը Գորիս

Մանթաշյանց Բիզնես Ակումբը գործարար այց իրականացրեց Գորիս՝ նպատակ ունենալով բացահայտել մարզային բիզնեսի ներուժը, ճանաչել տեղական ձեռնարկատիրական միջավայրը և ձևավորել երկարաժամկետ համագործակցությունների հիմք։

 

 

Այցի շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ տեղական բիզնեսների, ներդրումային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին Սյունիքի մարզի տնտեսական հնարավորությունները, զբոսաշրջության, արտադրության և ծառայությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ համագործակցության հնարավոր ուղիները։

 

 

Մանթաշյանց Բիզնես Ակումբը շարունակաբար ընդլայնում է իր համայնքը՝ միավորելով գործարարներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում՝ նպաստելով ուժեղ, վստահելի և փոխկապակցված բիզնես միջավայրի ձևավորմանը։

 

Վերջին նորությունները