Մանթաշյանց գործարարների ակումբ | Կորպորատիվ երեկո 2026
29 Dec 2025
«Փարավոն» ռեստորանային համալիրում միասին ամփոփեցինք 2025 թվականը։
Տարի, որը մեր համայնքի համար դարձավ աճի, վստահության և իրական համագործակցության ուղի։
Երեկոն ոչ միայն ամփոփում էր թվեր ու ձեռքբերումներ, այլ հիշեցում՝ որ ամենամեծ արժեքը մարդիկ են, ովքեր պատրաստ են կիսվել փորձով, աջակցել միմյանց և արարել միասին։

Վահրամ Միրաքյանի տարվա ամփոփումը դարձավ այդ ճանապարհի անկեղծ արձանագրումը, իսկ մրցանակաբաշխությունը՝ շնորհակալություն այն անդամներին, ովքեր իրենց ակտիվությամբ ուժեղացրել են համայնքը։

Երաժշտական երեկոն՝ Արամ MP3-ի, Գաթա Band-ի, Մավր Մկրտչյանի և Սոֆի Մխեյանի մասնակցությամբ, լցրեց երեկոն այն ջերմ ու կենդանի էներգիայով, որով մենք վստահ քայլով մտնում ենք նոր՝ ավելի մեծ ու հավակնոտ տարվա մեջ։

Շնորհակալ ենք մեր բոլոր անդամներին, գործընկերներին և ընկերներին՝ այս երեկոն պարզապես տոնից վերածելու միասնականության իրական զգացողության։
2026-ը սկսվում է ամուր հիմքի վրա։
