Mantashyants Business Club I 7 years I Mantashyants Kids
02 Feb 2026
Մանթաշյանցում կարևորում ենք ընտանեկան արժեքները։
Պատահական չէր, որ Մանթաշյանցի 7-ամյակի շրջանակում մեր ուշադրության կենտրոնում էին ոչ միայն բիզնեսը, այլ այն, ինչ ձևավորում է ապագան՝ երեխաներն ու ընտանիքը։
Միջոցառման ընթացքում երեխաների համար գործում էր առանձին ծրագիր, իսկ պատանիների համար կազմակերպվեց հանդիպում «Ընտանեկան էթիկա» թեմայով՝ նվիրված փոխհարգանքի, պատասխանատվության և ընտանիքում արժեքների փոխանցմանը։

Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց Մանթաշյանցի մոտեցումը․ուժեղ համայնքը սկսվում է ուժեղ ընտանիքից, իսկ կայուն ապագան՝ գիտակցված սերունդից։
Մանթաշյանցը պարզապես բիզնես ակումբ չէ։
Այն ընտանիք է, որտեղ այսօր ձևավորվում է վաղվա մտածողությունը։
