Մանթաշյանց գործարարների ակումբը՝ Գորիսում

21 Apr 2026

Մանթաշյանց գործարարների ակումբը՝ Գորիսում

Գորիսում բացվեց Սյունիքի 2-րդ և համաշխարհային 25-րդ մասնաճյուղը։

 

Երեք օր շարունակ Business Weekend ձևաչափով միջոցառումները միավորեցին տարբեր մասնաճյուղերից ժամանած գործարարների, ինչպես նաև պետական և համայնքային ներկայացուցիչների։

 

 

Այցի ընթացքում կայացավ հանդիպում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ, ներկայացվեցին քաղաքի զարգացման ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև իրականացվեց շրջայց Գորիսում։ Գորիսի մասնաճյուղի բացմանը ներկա էին 10-ից ավելի մասնաճյուղերից ակումբականներ, ովքեր մասնակցեցին նաև վարդերի պուրակի ձևավորմանը։

 

 

Բացմանը ներկա էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով ներկայացրեց բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը և պատասխանեց մասնակիցների հարցերին։

 

Գորիսի մասնաճյուղի բացումը նոր քայլ է՝ Սյունիքը ձևավորելով որպես բիզնեսի, ներդրումների և համագործակցության կարևոր հարթակ։

 

Վերջին նորությունները