Mantashyants Business Club Open Day Մոսկվայում
09 Mar 2026
Բիզնեսի հաջորդ մակարդակը` Մոսկվայում
Մոսկվայում տեղի ունեցավ Mantashyants Open Day-ը՝ հանդիպում, որտեղ գործարարները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու, թե ինչպես է գործում ուժեղ բիզնես համայնքը։

Միջոցառման ընթացքում Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ակումբի համակարգը, արժեքներն ու այն միջավայրը, որտեղ ձևավորվում են իրական գործարար կապեր և համագործակցություններ։

Մասնակիցները՝
• ծանոթացան ակումբի աշխատանքի կառուցվածքին և հնարավորություններին
• մասնակցեցին ակտիվ նեթվորքինգի՝ ընդլայնելով իրենց գործարար կապերը
• շարունակեցին շփումը փակ բիզնես միջավայրում՝ բիզնես ընթրիքի ընթացքում
Mantashyants Open Day-ը Մոսկվայում միավորեց այն գործարարներին, ովքեր փնտրում են ուժեղ միջավայր, վստահելի կապեր և բիզնեսի զարգացման նոր մակարդակ։
