Mantashyants Business Weekend Գորիսում
23 Apr 2026
Մանթաշյանց գործարարների ակումբի այցը Գորիս մեկնարկեց հագեցած բիզնես օրակարգով՝ միավորելով փորձը, ծանոթությունները և նոր հնարավորությունները։
Ունեցանք հանդիպում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և համագործակցության հնարավորությունները բիզնեսի ու համայնքի միջև։

Գորիսում մեր հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով պատասխանեց ակումբականների հարցերին և ներկայացրեց բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված պետական ծրագրերը։

Իրականացրեցինք բիզնես այց «Զանգեզուր մսամթերք», որտեղ ակումբականները ծանոթացան արտադրական գործընթացներին, կառավարման մոտեցումներին և տեղական բիզնեսի զարգացման գործնական օրինակներին։

Ունեցանք Speed Networking, նոր կապերի ձևավորման համար։
Ներկայացվեց մեր ակումբի նոր ուղղությունը՝ Mantashyants.investments հարթակը, որի հիմնական նպատակն է՝
- Ստեղծել մեկ միասնական հարթակ, որտեղ ներդրումային նախագծերը ներկայացված են համակարգված ձևով
- Ապահովել վստահելի միջավայր՝ ֆիլտրված և վերլուծված նախագծերով
- Թույլ տալ ներդրողներին աշխարհի ցանկացած կետից մասնակցել ներդրումային գործընթացներին։

Հայկ Մարգարյանը ներկայացրեց բանախոսություն՝ «Data-Driven Management. Ինչպե՞ս կառավարել բիզնեսը թվերով, ոչ թե ինտուիցիայով» թեմայով։

Օրվա ընթացքում կազմակերպվեց նաև շրջայց Գորիսում՝ ներառյալ հայտնի Ճոճվող կամուրջը։
Ուժեղ կապերը ձևավորվում են ոչ միայն բիզնես հանդիպումների սրահներում։
