Մանթաշյանց Բիզնես Վիքենդ՝ Ջավախքում

30 Oct 2025

Մանթաշյանց Բիզնես Վիքենդ՝ Ջավախքում

Հոկտեմբերի 25–26-ին Ջավախքը դարձավ հայ գործարարների հանդիպման կենտրոն։ Այստեղ անցկացվեց Mantashyants Business Club-ի հերթական Business Weekend-ը, որին մասնակցեցին ավելի քան 70 գործարար՝ Երևանից, Ջավախքից, Թբիլիսիից, Գյումրիից, Լոռիից, Արցախից և Սոչիից։

 

Երկու օր շարունակ մասնակիցները կիսվեցին փորձով, ստեղծեցինվ նոր կապեր և համագործակցության հնարավորություններ՝ ձևավորելով իրական գործարար միջավայր՝ վստահության և համախմբվածության մթնոլորտում։

 

 

Վիքենդի կարևոր պահերից

- Վահրամ Միրաքյանի ելույթը՝ «Մանթաշյանց բիզնես ակումբի արժեքները և հնարավորությունները»

- Դավիթ Մկոյանի խոսքը՝ «Գործարարի ժամանակի կառավարում»

- Networking հանդիպումներ՝ Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների մասնաճյուղերի ներկայացուցիչների միջև

- Ջիփինգ տուր և այց դեպի Վահան Տերյանի տուն-թանգարան

- Գալա ընթրիք՝ ջերմ և անկաշկանդ միջավայրում

 

Այս ձևաչափը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Մանթաշյանց բիզնես ակումբը միավորում է աշխարհասփյուռ հայ գործարարներին՝ մի նպատակով՝ ստեղծել ուժեղ, համախմբված և պատասխանատու հայկական բիզնես համայնք։

 

© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants

Designed & Development by Munich Ventures