MANTASHYANTS BUSINESS WEEKEND | ԼՈՌԻ 2026

11 Nov 2026

MANTASHYANTS BUSINESS WEEKEND | ԼՈՌԻ 2026

Երկու օր, որոնք համախմբեցին Հայաստանի տարբեր մասնաճյուղերի գործարարներին՝ միավորելով Հայաստանի գործարար ներուժը, նոր գաղափարներն ու համագործակցության հնարավորությունները։

 

Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Mounthree Hotel-ում կայացավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի հերթական Business Weekend-ը։

 

 

Պետություն–բիզնես երկխոսության շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը ներկայացրեց հարկային ոլորտի փոփոխություններն ու պատասխանեց գործարարների հարցերին։

 

SmartClick AI-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը խոսեց արհեստական բանականության՝ բիզնեսի կառավարման մեջ ունեցած դերի, AI գործակալների և դրանց գործնական կիրառության մասին։

 

 

Ակումբի 7 անդամներ ներկայացրին իրենց AI պրոդուկտները՝ ցուցադրելով հայկական տեխնոլոգիական ներուժն ու բիզնեսի համար ստեղծված նորարարական լուծումները։

 

Deep Networking-ը նոր գործարար կապերի ու համագործակցությունների հնարավորություն ստեղծեց, իսկ գալա երեկոն ամփոփեց հագեցած օրվա տպավորությունները։

 

 

Վերջին նորությունները