Mantashyants Executive-ն արդեն իրականություն է

01 Sep 2025

Mantashyants Executive-ն արդեն իրականություն է

Mantashyants Executive-ն արդեն իրականություն է

Այս ծրագիրը վաղուց սպասված նախաձեռնություն էր Մանթաշյանց Բիզնես Ակումբում․ այն կոչված է դառնալու համագործակցության և բիզնես աճի եզակի հարթակ փոքր բիզնեսների համար (տարեկան 100-400 միլիոն դրամ շրջանառություն ունեցող) և C-մակարդակի ղեկավարների համար։

 

 

Mantashyants Executive-ի առաջին հանդիպումը կայացավ Petro Stone ընկերության հիմնադիր Տարոն Բադալյանի հետ, ով հանդես եկավ որպես ծրագրի ղեկավար և Executive Mentor։ Տարոնը ներկայացրեց ոչ միայն բիզնես աճի հնարավորությունները, այլև Executive-ի առաջիկա ծրագրերը։

 

 

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ուղղել իրենց հարցերը և ստանալ գործնական պատասխաններ։

Այս նոր հարթակը վստահաբար կդառնա փոքր բիզնեսների զարգացման և աճի խթան Մանթաշյանց համայնքում։