Mantashyants Germany-ը պաշտոնապես վերաբացվեց
11 Aug 2026
Գերմանիայում կայացավ Mantashyants Germany-ի պաշտոնական վերաբացումը՝ Automobilzentrum Rhein-Neckar-ում, որի համասեփականատեր Գևորգ Կազանջյանը դարձավ միջոցառման գլխավոր գործընկերը։
Հանդիպմանը մասնակցեցին հայ գործարարներ Գերմանիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից և Չեխիայից։

Միջոցառումը հնարավորություն տվեց ծանոթանալու Mantashyants Business Club-ի գործունեությանը, ստեղծելու նոր գործարար կապեր և միավորելու տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ գործարարներին։
Այսուհետ Գերմանիայի հայ գործարարները ևս կարող են միանալ Mantashyants Germany համայնքին և դառնալ Մանթաշյանցի միջազգային գործարար ցանցի մաս։
