Mantashyants Global Business Forum 2025
08 Jul 2025
Մեկնարկել է Mantashyants Global Business Weekend-ը, որը միավորել է մանթաշյանականների աշխարհի 20 քաղաքից զարգացման, համագործակցության և նոր ռազմավարությունների շուրջ։
Բացման խոսքով հանդես եկավ ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ամփոփելով ակումբի ձեռքբերումներն ու ներկայացնելով ապագա ծրագրերը։

«ՍԻԳՆՈՒՄ» ընկերության աջակցությամբ ակումբում ներդրվեց միջազգային կառավարման համակարգ, ինչի արդյունքում ակումբը սերտիֆիկացվեց՝ ստանալով ISO 9001 և ISO 20121 համապատասխանություն։ Սերտիֆիկատը հանձնեց «ՍԻԳՆՈՒՄ» ընկերությունների խմբի հիմնադիր Նիկա Մանուկովան:

Վահրամ Միրաքյանը արժանացավ Գաբրիելյան ընդ Փարթներս Դետեկտիվ Բյուրոյի հիմնադիր Հայկ Գաբրիելյանի կողմից շնորհված հատուկ մեդալի՝ որպես ճանաչում ազգային ու գործարար նվիրումի համար։

Ներկայացվեցին նաև «Մանթաշյանց» ներդրումային նախագծերը, վկայելով ակումբի երկարաժամկետ տնտեսական ուղղության մասին։
Միջոցառումը կայացավ 20 մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ նեթվորքինգը կազմակերպել էր MerakiPal թիմը՝ ապահովելով շփման և համագործակցության արդյունավետ հարթակ։
Մասնակցեցին 400+ մանթաշյանականներ աշխարհի տարբեր երկրներից, ձևավորելով միջազգային գործարար ցանց՝ միավորված Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ:
