Global Business Forum 2026. Կանանց բացառիկ երեկո

07 Jul 2026

Global Business Forum 2026. Կանանց բացառիկ երեկո

Mantashyants Global Business Forum 2026-ի 5-րդ օրը, Բլոտի առաջնությանը զուգահեռ, Nairi by Grand Hotel-ում տեղի ունեցավ նաև կանանց բացառիկ հանդիպումը, որը համակարգեց Արևիկ Համբարձումյանը։

 

Երեկոն համախմբեց ակումբի կին անդամներին՝ քննարկելու հաջողության, առողջ ապրելակերպի, երկարակեցության և կյանքի որակի թեմաները։

 

«Beyond Success: High Performance, Longevity & the Art of Living Well» խորագրով հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Լիլիթ Թումանյանն ու Զառա Մազմանյանը՝ խոսելով կայուն և առողջ ապրելակերպի, բարձր արդյունավետության պահպանման, ինչպես նաև գինու մշակույթի՝ որպես գիտակից վայելքի և հաղորդակցության կարևոր բաղադրիչի մասին։

 

Ոգեշնչող զրույցներ, փորձի փոխանակում, նոր գործնական կապեր, նեթվորքինգ և գինու համտես՝ մեկ երեկոյի ընթացքում՝ նվիրված ոչ միայն մասնագիտական հաջողությանը, այլև կյանքի որակին, հավասարակշռությանն ու կանանց համայնքի ուժեղ էներգիային։

Վերջին նորությունները