Global Business Forum 2026. Բիզնես տուր Էջմիածին մասնաճյուղ
07 Jul 2026
Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում միաժամանակ անցկացվեցին այցեր Մանթաշյանց գործարարների ակումբի երեք մասնաճյուղեր՝ Էջմիածին, Ջավախք և Գորիս։
Էջմիածնի մասնաճյուղում մասնակիցներն այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գանձարան և Ռուբեն Սևակի թանգարան, այնուհետև հյուրընկալվեցին «Ալլուրիա» գինու գործարանում, մասնակցեցին Մանթաշյանց Էջմիածին մասնաճյուղի անդամների ցուցահանդեսին, Ներսես Մելիքյանի վարպետաց դասին, նեթվորք քննարկմանը և օրը եզրափակեցին գալա ընթրիքով։
Այս այցերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Mantashyants Global Business Forum-ը ոչ միայն բիզնեսի, այլև համայնքների, մշակույթի և մարդկանց միջև ամուր կապեր ստեղծելու հարթակ է։

