Global Business Forum 2026. Բիզնես տուր Գորիս մասնաճյուղ
07 Jul 2026
Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում անցկացվեց նաև այց Մանթաշյանց գործարարների ակումբի Գորիսի մասնաճյուղ։
Երկօրյա այցի ընթացքում մասնակիցները բացահայտեցին Սյունիքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ այցելելով Տաթևի վանական համալիր, անցնելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով, ինչպես նաև շրջելով Գորիսի տեսարժան վայրերով և ճոճվող կամրջում։

Ծրագրի կարևոր հատվածներից էր նաև Networking / Sales Camp-ը, որտեղ ակումբականները հաստատեցին նոր գործարար կապեր, քննարկեցին համագործակցության հնարավորություններ և ընդլայնեցին իրենց բիզնես ցանցը։ Երեկոն եզրափակվեց գալա ընթրիքով՝ ջերմ մթնոլորտում, երաժշտության և գործարար շփումների ուղեկցությամբ։
Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Mantashyants Global Business Forum-ը միավորում է բիզնեսը, նեթվորքինգն ու Հայաստանի բացահայտումը մեկ հարթակում։
