Global Business Forum 2026. Բիզնես տուր Ջավախք մասնաճյուղ

07 Jul 2026

Global Business Forum 2026. Բիզնես տուր Ջավախք մասնաճյուղ

Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում միաժամանակ անցկացվեցին այցեր Մանթաշյանց գործարարների ակումբի երեք մասնաճյուղեր՝ Էջմիածին, Ջավախք և Գորիս։

 

Ջավախքի մասնաճյուղում մասնակիցները երկօրյա այցի ընթացքում բացահայտեցին հայկական Ջավախքը՝ այցելելով Վահան Տերյանի տուն-թանգարան, ծանոթանալով տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը և վայելելով Փարվանա լճի գեղեցկությունը։

 

 

Ծրագրի ընթացքում անցկացվեց նաև Networking / Sales Camp, որտեղ ակումբականները ձևավորեցին նոր գործարար կապեր և քննարկեցին համագործակցության հնարավորություններ։ Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները բացահայտեցին Ջավախքի բնությունը ջիփինգի միջոցով, իսկ երեկոն եզրափակվեց գալա ընթրիքով՝ ջերմ շփումների և ընկերական մթնոլորտի ուղեկցությամբ։

 

Այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Mantashyants Global Business Forum-ը ոչ միայն բիզնեսի, այլև ազգային արժեքների, մշակույթի և գործարար համայնքի միջև ամուր կապեր ստեղծելու հարթակ է։

 

Վերջին նորությունները