Global Business Forum 2026. Բիզնես այց Amanoo ընկերություն

03 Jul 2026

Global Business Forum 2026. Բիզնես այց Amanoo ընկերություն

Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում ակումբականները այցելեցին Amanoo։

 

Ֆորումի շրջանակում ավելի քան 60 ակումբական, այդ թվում՝ աշխարհի 30+ երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, այցելեցին Amanoo բնակելի նախագիծ։

 

 

Ակումբականներին հյուրընկալեց Amanoo-ի հիմնադիր և Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ Ավետիս Խախամյանը, ով ներկայացրեց նախագծի գաղափարը, կառուցման առանձնահատկությունները և զարգացման տեսլականը։ Նա նաև խոսեց Amanoo-ի՝ որպես ժամանակակից բնակելի և ներդրումային հարթակի առավելությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ հնարավորություններ է նախագիծն առաջարկում ապագա բնակիչներին և ներդրողներին։

 

 

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծին, քննարկեցին անշարժ գույքի շուկայի միտումները և ունեցան անմիջական շփման հնարավորություն՝ նոր գործարար կապեր ձևավորելու և համագործակցության հեռանկարներ քննարկելու համար։

 

Վերջին նորությունները