Global Business Forum 2026. Բիզնես այց Soft Papyrus ընկերություն

03 Jul 2026

Global Business Forum 2026. Բիզնես այց Soft Papyrus ընկերություն

Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում կայացավ բիզնես այց Soft Papyrus։

 

Ավելի քան 60 ակումբական, այդ թվում՝ աշխարհի 30+ երկրներից Հայաստան ժամանած Մանթաշյանց գործարարների ակումբի անդամներ, այցելեցին Soft Papyrus ընկերություն։

 

 

Մասնակիցներին հյուրընկալեց ընկերության հիմնադիր և տնօրեն, Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ Տիգրան Կարապետյանը, ով ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, զարգացման ուղին, կառավարման սկզբունքներն ու իրականացվող նախագծերը։

 

Հատկանշական է, որ բիզնես այցը համընկավ Soft Papyrus-ի հիմնադրման 12-ամյակի հետ, և այս գեղեցիկ առիթը նույնպես նշվեց Մանթաշյանցի մեծ ընտանիքի հետ:

 

Վերջին նորությունները