Mantashyants Global Business Forum 2026. եզրափակիչ գալա ընթրիք

08 Jul 2026

Mantashyants Global Business Forum 2026. եզրափակիչ գալա ընթրիք

Mantashyants Global Business Forum 2026-ի եզրափակիչ գալա ընթրիքով ֆորումը պաշտոնապես ամփոփվեց։

 

Hover Boutique Hotel-ում կայացած այս հատուկ երեկոն դարձավ օրերի ընթացքում ձևավորված կապերի, գաղափարների և համագործակցությունների խորհրդանշական ավարտը։

 

Տոնական մթնոլորտում մեկ հարկի տակ հավաքվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործարարներ, գործընկերներ և հյուրեր՝ միասին ամփոփելու 7-օրյա միջազգային բիզնես հարթակի արդյունքները։

 

 

Երաժշտական ծրագիրը ապահովեցին Արսեն և Արթուր Սաֆարյաններ, Արսեն Գրիգորյան, YereOne Band և DJ Robert Groove՝ ստեղծելով բարձրակարգ և էներգետիկ փակման երեկո։

 

Mantashyants Global Business Forum 2026-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ուժեղ կապերը, վստահությունը և համագործակցությունը ձևավորվում են ոչ թե խոսքերով, այլ միասին ստեղծված իրական միջավայրերով ու փորձով։

 

Վերջին նորությունները