Մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2026-ը
01 Jul 2026
Այսօր պատմական Գառնիի տաճարում տրվեց Mantashyants Global Business Forum 2026-ի պաշտոնական մեկնարկը՝ մեկ հարկի տակ համախմբելով 1400+ հյուրի։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի և արտերկրի գործարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, բլոգերներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մանթաշյանց գործարարների ակումբի անդամներ աշխարհի տարբեր երկրներից։

Միջոցառումը մեկնարկեց հայկական մշակույթն ու ինքնությունը ներկայացնող տպավորիչ ծրագրով, որին հաջորդեցին պաշտոնական ելույթները և ֆորումի գաղափարախոսության ներկայացումը։ Բացման օրը դարձավ ոչ միայն մեծ բիզնես իրադարձություն, այլև համագործակցության, վստահության և համատեղ զարգացման նոր մեկնարկ։

Mantashyants Global Business Forum 2026-ը շարունակվելու է 7 օր՝ համախմբելով 1000+ գործարարի աշխարհի 30 երկրներից։ Մասնակիցներին սպասվում են բիզնես քննարկումներ, ներդրումային հնարավորությունների ներկայացումներ, փորձի փոխանակում, B2B հանդիպումներ, նեթվորքինգ և նոր միջազգային համագործակցությունների ձևավորում։
Սա պարզապես ֆորում չէ․ սա հարթակ է, որտեղ ձևավորվում են վաղվա գործընկերությունները, գաղափարներն ու տնտեսական ապագան։










