Mantashyants Global Business Forum – Day 7

09 Jul 2025

Mantashyants Global Business Forum – Day 7

Mantashyants Global Business Forum-ի շրջանակներում կազմակերպվեց պանելային քննարկում՝ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ «Պետություն և բիզնես. ճանապարհ դեպի կայուն աճ 2030» թեմայով։

Մոդերատոր՝ Վահրամ Միրաքյան, «Մանթաշյանց» ակումբի համահիմնադիր և նախագահ

Խոսնակներ՝

Էդգար Զաքարյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վրեժ Մխիթարյան – ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Վարդան Կոստանյան – ՏԿԵ նախարարի տեղակալ

Հովհաննես Խաչատրյան – ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ

 

 

Քննարկվեցին կարևոր ուղղություններ՝

- Ներդրումային միջավայրի զարգացում

- Պետական պարտքի նոր ռազմավարություն

- Հարկային ստուգումների թվայնացում

- Ենթակառուցվածքների ազդեցությունը տնտեսության վրա

- Գնաճի և փոխարժեքի կանխատեսելիության ապահովում «Մանթաշյանց» ակումբի անդամները նաև ուղիղ հղեցին իրենց հուզող հարցերը պետական կառույցների ներկայացուցիչներին։

 

 

Պանելային քննարկման արժեքը բիզնեսի համար կայանում է այն բանում, որ այս հարթակում պետությունն ու գործարար համայնքը բաց երկխոսության միջոցով համադրում են քաղաքական առաջնահերթություններն ու գործարար դաշտի սպասումները։

Այս քննարկումը կամուրջ էր պետության և բիզնեսի միջև՝ համատեղ աշխատանքով հասնելու կայուն տնտեսական աճի 2030-ի տեսլականին։

Վերջին նորությունները