Mantashyants Global Business Forum Weekend 2026. օր 2

08 Jul 2026

Mantashyants Global Business Forum Weekend 2026. օր 2

Mantashyants Global Business Forum 2026-ի ամփոփիչ Business Weekend-ի երկրորդ օրը մեկնարկեց Deep Networking ձևաչափով, որտեղ մասնակիցները նպատակային գործարար հանդիպումների միջոցով ընդլայնեցին իրենց միջազգային կապերը, քննարկեցին համագործակցության նոր հնարավորություններ և ստեղծեցին արժեքավոր գործընկերություններ։

 

Այնուհետև գլխավոր բանախոսությամբ հանդես եկավ Guardian Professional Security ընկերության հիմնադիր և տնօրեն Անտոն Կալաջյանը։ Հանդիպումը վարեց Վահան Քերոբյանը։

 

 

Օրվա կարևոր իրադարձություններից էր նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի մասնակցությամբ բաց քննարկումը՝ «Պետություն և բիզնես․ ինչպես կառուցել վստահության վրա հիմնված հարկային համակարգ» թեմայով։

 

Հարցուպատասխանի ակտիվ ձևաչափով քննարկվեցին պետություն–բիզնես համագործակցությանը, հարկային միջավայրին և գործարար համայնքին հուզող բազմաթիվ հարցեր։ Քննարկման ավարտին ՊԵԿ նախագահը դրական գնահատեց հանդիպումը և վստահեցրեց, որ առաջիկայում Մանթաշյանց գործարարների ակումբի հետ համագործակցությունն ավելի սերտ և ինտենսիվ կլինի։

 

Վերջին նորությունները