Mantashyats Global Business Forum Weekend 2026. Գալա ընթրիք
08 Jul 2026
Mantashyants Global Business Forum 2026-ի առաջին օրը եզրափակվեց հանդիսավոր և հիշարժան գալա ընթրիքով։
Dili Town-ում կազմակերպված երեկոն համախմբեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործարարներին, գործընկերներին և հյուրերին՝ ստեղծելով ջերմ մթնոլորտ նոր ծանոթությունների, արժեքավոր շփումների և ապագա համագործակցությունների համար։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև բլոտի առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը, իսկ մշակութային և ժամանցային ծրագիրը երեկոյին հաղորդեց յուրահատուկ տրամադրություն։ Բեմում հանդես եկան «Կարին» պարային խումբը, Մավր Մկրտչյանը, BarBar Band-ը և Roberto Kel Torres-ը, իսկ երեկոյի երաժշտական ավարտն ապահովեց Good Man DJ-ն։
Սա միայն սկիզբն էր. առջևում՝ նոր բիզնես հանդիպումներ, փորձի փոխանակում և համագործակցության նոր հնարավորություններ։
