Mantashyants Global Business Forum Weekend 2026․բացում Դիլիջանում

08 Jul 2026

Mantashyants Global Business Forum Weekend 2026․բացում Դիլիջանում

Յոթ օր շարունակ Հայաստանը դարձավ միջազգային գործարար համագործակցության, ներդրումների և նոր գործընկերությունների ձևավորման կենտրոն։ Mantashyants Global Business Forum 2026-ը համախմբեց ավելի քան 1000 գործարարի աշխարհի 30+ երկրներից՝ հագեցած ծրագրով, բիզնես հանդիպումներով, մշակութային և գործարար այցերով։

 

 

Այսօր ֆորումը հասավ իր եզրափակիչ՝ Business Weekend-ին, որն անցկացվում է Դիլիջանում։ Օրվա ընթացքում մասնակիցներին ողջունեց Մանթաշյանց գործարարների ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանը, ներկայացվեցին «Մանթաշյանց» հարթակի հնարավորություններն ու ներդրումային նախագծերը, իսկ հատուկ հյուրեր՝ կանադահայ գործարար, բարերար, ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը և Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս, Oscar Isberian Rugs, Inc. ընկերության նախագահ Օսկար Թաթոսյանը, կիսվեցին իրենց փորձով, հաջողության ճանապարհով և փոփոխվող բիզնես միջավայրում կայուն աճի պահպանման սկզբունքներով։

 

Business Weekend-ը շարունակում է միավորել գաղափարներ, ներդրումներ և մարդկանց՝ ստեղծելով նոր համագործակցությունների ու ապագա հաջողությունների հիմքը։

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները