ՄԱՐԳՈՒԼԱՆ ՍԵՅՍԵՄԲԱՅԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
12 Nov 2026
Նոյեմբերի 8-ին ավելի քան 1000 մասնակից համախմբվեց մեկ հարկի տակ՝ լսելու միջազգային ճանաչում ունեցող հետազոտող, ներդրող և գործարար Մարգուլան Սեյսեմբային։
«Ինչպես կառուցել կապեր, որոնք ուժեղացնում են ազդեցությունը, կարիերան և բիզնեսը» թեմայով հանդիպման ընթացքում մասնակիցները ստացան արժեքավոր գիտելիքներ, գործնական խորհուրդներ և նոր մոտեցումներ՝ արդյունավետ նեթվորքինգի, սոցիալական կապիտալի զարգացման և ազդեցիկ գործարար հարաբերությունների կառուցման վերաբերյալ։

Մարգուլան Սեյսեմբայը կիսվեց իր բազմամյա ձեռնարկատիրական փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է վստահության վրա հիմնված կապերը վերածել համագործակցության, ազդեցության և բիզնեսի զարգացման իրական հնարավորությունների։
Հանդիպման կարևոր հատվածներից էր նաև անմիջական հարցուպատասխանը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Մարգուլան Սեյսեմբային և ստանալու գործնական խորհուրդներ։

Միջոցառումը դարձավ ոչ միայն գիտելիքի և փորձի փոխանակման, այլև նոր ծանոթությունների, արժեքավոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորման հարթակ։
Միջոցառման կազմակերպիչ՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբ։
Մարգուլան Սեյսեմբայի երևանյան միջոցառման գլխավոր հովանավոր՝ «Ֆլեշ» ընկերություն։








