Մարգուլան Սեյսեմբայն այցելեց «Ֆլեշ» ընկերություն
11 Nov 2026
Ղազախ գործարար և ներդրող Մարգուլան Սեյսեմբայն այցելեց «Ֆլեշ» ընկերություն, որտեղ հանդիպեց ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի և թոփ մենեջմենթի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումն անցավ գործարար քննարկման և հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ կատարվեց բիզնեսի կառավարման, ռազմավարական մտածողության, առաջնորդության և զարգացման հնարավորություններին։

Մարգուլան Սեյսեմբայը կիսվեց իր ձեռնարկատիրական փորձով՝ պատասխանելով ընկերության ղեկավար կազմի հարցերին։
Հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր միջազգային գործարար փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հեռանկարների քննարկման համար։
Մարգուլան Սեյսեմբայի երևանյան միջոցառման գլխավոր հովանավոր՝ «Ֆլեշ» ընկերություն։
