Հանդիպում Բաբկեն Թունյանի հետ Մանթաշյանց 100–ի շրջանակում
01 Sep 2025

Մանթաշյանց100-ի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներդրումային քաղաքականությանը, հարկային դաշտին, պետական կառավարման արդյունավետությանը, ինչպես նաև արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ կարևոր ոլորտներին։
Հիշեցնենք, որ Մանթաշյանց100-ը արդեն մոտ 2 տարի միավորում է Մանթաշյանց Բիզնես Ակումբի խոշոր բիզնես հատվածը՝ ավելի քան 4 միլիարդ դրամ շրջանառությամբ ընկերություններով։ Այստեղ կենտրոնացած են ՀՀ 50-ից ավելի խոշոր գործարարներ՝ միջինում 15 միլիարդ դրամ շրջանառությամբ։
Մանթաշյանց100-ի շրջանակում ամեն շաբաթ տեղի են ունենում տարաբնույթ մասնագիտական հանդիպումներ, որոնք հիմնականում անցնում են առանց լուսաբանման։