Պարտատոմսերի թողարկումը, որպես բիզնեսի ֆինանսավորման այլընտրանք
30 Apr 2026
«Մանթաշյանց» բիզնես ակումբում փակ ձևաչափով քննարկել ենք բիզնեսների համար ավելի ու ավելի ակտուալ թեմա՝ ֆինանսավորման այլընտրանքները։
Միջոցառումը մեկնարկեց «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի պրեզենտացիայով, որտեղ հստակ ու առանց ավելորդ տեսության ներկայացվեց՝ ինչ է պարտատոմսերի թողարկումը, երբ է այն աշխատում և ինչ կարող է տալ բիզնեսին։

Միջոցառումը շարունակվեց պանելային քննարկմամբ՝ Միքայել Մարգարյանի, Մհեր Փարվանյանի և Արման Հարությունյանի մասնակցությամբ․ խոսեցինք արդեն իրական փորձից, ռիսկերից ու կիրառելի լուծումներից։
Սա ձևաչափ էր, որտեղ ստացած ինֆորմացիան դառնում է գործիք՝ բիզնեսում կիրառելու համար։
