Հանդիպում Սամսոն Ավետյանի հետ

08 Dec 2025

Հանդիպում Սամսոն Ավետյանի հետ

Մանթաշյանց բիզնես ակումբում տեղի ունեցավ քննարկում, որը միավորեց ներդրողների, ստարտափերի և ավանդական բիզնեսների ներկայացուցիչներին։ Հանդիպումը նպատակ ուներ բացել նոր դիտանկյուններ՝ տեխնոլոգիական ընկերությունների ներդրումային ներուժի և ավանդական բիզնեսներում հանրային ներդրումների ներգրավման ուղղությամբ։

 

Սամսոն Ավետյանը ներկայացրեց ներդրումային գործընթացի հիմնական փուլերը, հանրային առաջարկի հնարավորությունները և այն գործնական քայլերը, որոնք օգնում են կողմերին արդյունավետ ինտեգրվել ֆինանսավորման համակարգում։

 

Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել, քննարկել տարբեր ձևաչափեր և ավելի լավ հասկանալ, թե ինչ մոդելներ կարող են աշխատել իրենց բիզնեսի կամ ներդրումային հետաքրքրությունների համար։

Վերջին նորությունները