Հանդիպում Միասնական Սոցիալական Ծառայության մասնագետների հետ
25 Nov 2025
Մանթաշյանց բիզնես ակումբում հանդիպեցինք Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԼՂՀ-ից տեղահանված քաղաքացիների սոցիալական և աշխատանքային ինտեգրման ընթացիկ ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց զբաղվածության պետական ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում թե՛ քաղաքացիների, թե՛ գործատուների համար։

Խոսնակներ՝
• Հովասափ Գևորգյան – Սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության պետ
• Դիանա Գալոյան – Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության պետ
Մասնակիցները ծանոթացան ծրագրի նպատակի, թիրախային խմբերի, դիմելու կարգի և գործատուների համար նախատեսված աջակցությունների մանրամասներին։