Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարի հետ
09 Sep 2025
«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամները հանդիպեցին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց բիզնես միջավայրի արդի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։
Հանդիպումը կազմակերպվել էր հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակից գործարարներին ուղիղ հարցեր ուղղել նախարարին ու ստանալ հստակ պատասխաններ։
Քննարկված առանցքային թեմաները՝
- Հարկային օրենսդրության փոփոխությունները և դրանց ազդեցությունը գործող բիզնեսների վրա
- Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար նախատեսվող աջակցման մեխանիզմները և դրանց կիրառելիությունը
- Պետության կողմից ներդրումային միջավայրի կայունացմանն ուղղված քաղաքականություն ու գործիքակազմ
- ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գործարար համայնքի հետ համագործակցության շրջանակներում կիրառվող մոտեցումները և առաջնահերթությունները։
Այս ձևաչափով քննարկումները հնարավորություն են ստեղծում պետական քաղաքականության մշակման գործընթացում լսելու և հաշվի առնելու մասնավոր հատվածի ձայնը՝ խթանելով համագործակցային և վստահության վրա հիմնված մթնոլորտ։
