Հանդիպում SES հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ

12 Sep 2025

Հանդիպում SES հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ

Տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից ստեղծված SES հիմնադրամի գլխամասի տարածաշրջանի ղեկավար տիկին Շյուլլերի հետ։

 

SES հիմնադրամը գործում է Գերմանիայի կառավարության աջակցությամբ և հնարավորություն է տալիս եվրոպացի փորձառու մասնագետներին անվճար ժամանել Հայաստան՝ տեղական կազմակերպություններին էքսպերտային խորհրդատվություն տրամադրելու և ըստ կարիքների վերապատրաստումներ անցկացնելու նպատակով։

 

Հանդիպման ընթացքում տիկին Շյուլլերը ներկայացրեց SES-ի առաջարկվող հնարավորությունները, ծրագրի կիրառման ձևաչափը, ինչպես նաև համագործակցության պայմանները։