Հանդիպում Վահրամ Միրաքյանի հետ

16 Sep 2025

Հանդիպում Վահրամ Միրաքյանի հետ

Mantashyants Executive ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի հետ՝ «Նեթվորքը որպես ռեսուրս» թեմայով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝

- Կապերի ստեղծման գործիքակազմը

- Ռազմավարական մտածողության ձևավորումն ու զարգացումը

- Ինչպես կառուցել վստահելի հարաբերություններ՝ բիզնես աճին նպաստելու համար

 

 

Mantashyants Executive-ը «Մանթաշյանց» բիզնես ակումբի նոր նախաձեռնություններից է՝ նախատեսված տարեկան 100-400 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսների և C-մակարդակի ղեկավարների համար։

 

Այն նպատակ ունի դառնալ համագործակցության և կայուն աճի բացառիկ հարթակ՝ իրական արժեքներ կիսող գործարարների համար։