Հանդիպում REC ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանի հետ

29 Oct 2025

Հանդիպում REC ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանի հետ

Mantashyants Club-ում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության առանցքային թեմայի շուրջ։

 

Հանդիպման խոսնակն էր Հայաստանում Ռուսական Արտահանման Կենտրոնի (REC) ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։

Թեման՝ «Էքսպորտ և իմպորտ ռուս-հայկական հարաբերություններում. REC-ի գործիքակազմը»։

 

 

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան հետևյալ կարևոր հարցերին՝

- Ռուսական շուկա մուտք գործելու հնարավորություններն ու պահանջարկի հիմնական ուղղությունները

- REC-ի գործիքակազմը՝ ֆինանսավորում, երաշխավորում/ապահովագրություն, ֆակտորինգ, լիզինգ

- Լոգիստիկ, մաքսային ընթացակարգեր, սերտիֆիկացում և համապատասխանություն

 

Այս հանդիպումը կարևոր հարթակ էր հայկական բիզնեսի համար՝ հասկանալու ռուսական շուկայի տրամաբանությունը և գործնական հնարավորությունները սեփական արտադրանքը կամ ծառայությունները դուրս բերելու համար։

 

Վերջին նորությունները