Հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի հետ
11 Nov 2026
Պետություն–մասնավոր հատված երկխոսություն՝ Mantashyants Business Weekend-ի շրջանակում։
Լոռիում կայացած «Մանթաշյանց» գործարարների ակումբի Business Weekend-ի կարևոր ուղղություններից մեկը պետության և գործարար համայնքի միջև արդյունավետ երկխոսությունն էր։
Հանդիպման հատուկ հյուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանն էր, ով ներկայացրեց 2026 թվականի հարկային փոփոխություններն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև 2027 թվականի հարկային օրակարգի հիմնական ուղղությունները։

Քննարկման առանցքում էին հարկային օրենսդրության փոփոխությունները, վարչարարության և ստուգումների մեխանիզմները, հարկային գործընթացների թվայնացումը, ինչպես նաև դրանց ազդեցությունը գործարար միջավայրի վրա։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Ակումբականները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները՝ քննարկելով դրանց լուծման հնարավոր ուղիները։
«Մանթաշյանց» գործարարների ակումբը կարևորում է պետություն–մասնավոր հատված շարունակական երկխոսությունը՝ որպես փոխվստահության ամրապնդման, գործարար համայնքի շահերի ներկայացման և առավել կանխատեսելի բիզնես միջավայրի ձևավորման կարևոր գործիք։
