Հանդիպում Վարշավայի գործարարների հետ

12 Jun 2025

Հանդիպում Վարշավայի գործարարների հետ

«Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը Վարշավայում մասնակցեց ակումբի նոր մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը:

Վարշավայի ձևավորված «մանթաշյանական» գործարար համայնքի ներկայությամբ տեղի ունեցավ «Մանթաշյանց Վարշավա» մասնաճյուղի պաշտոնական բացումը։ Միջոցառման ընթացքում Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ակումբի առաքելությունը, միջազգային գործունեության շրջանակները և զարգացման ռազմավարական ուղղությունները։

Բացման արարողությունն ուղեկցվեց քննարկումներով՝ կապված համագործակցության նոր հնարավորությունների, համայնքի ընդլայնման գործընթացի և հայկական բիզնես կապերի ամրապնդման ուղիների հետ Եվրոպայում։

Այս իրադարձությունը կարևոր փուլ է Վարշավայում ակումբի գործունեության լիարժեք մեկնարկի և տարածաշրջանային նոր կապերի հաստատման տեսանկյունից։

Ակումբի նոր անդամները շուտով կմիանան նաև Mantashyants Global Business Forum 2025-ին՝ շարունակումով ակտիվ մասնակցությունն ակումբի միջազգային օրակարգին։

Վերջին նորությունները