«Առանց փողկապի հանդիպում» Լարիսա Հովհաննիսյանի հետ
04 Dec 2025
Mantashyants Business Lounge-ում այս անգամ հյուրընկալել ենք «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի հիմնադիր և գործադիր տնօրեն, սոցիալական ձեռներեց Լարիսա Հովհաննիսյանին։
Քննարկվեցին առաջնորդության ձևավորման մեխանիզմները, նախաձեռնությունների ճանապարհը՝ գաղափարից մինչև գործնական ազդեցություն, ինչպես նաև կրթության դերակատարությունը համայնքների զարգացման գործընթացներում։
«Առանց փողկապի» ձևաչափը հնարավորություն է տալիս լսելու անկեղծ պատմություններ, պրակտիկ մտքեր և այն դիտանկյունները, որոնք սովորաբար չեն տեղավորվում պաշտոնական զեկույցների ու ելույթների մեջ։



