Հուշագրի կնքում Կիպրական Successful Business Leaders-ի հետ
07 Oct 2025
Mantashyants Business Club-ի մասնաճյուղերի ղեկավարների և ակումբականների մասնակցությամբ գտնվում ենք Կիպրոսում՝ կարևոր նախաձեռնությամբ։
Կիպրոսում հուշագիր է կնքվել Կիպրական Successful Business Leaders բիզնես ակումբի հիմնադիր Natalia Kardash-ի և Mantashyants Business Club-ի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի միջև։

Successful Business Leaders Club-ը ներկայացնում է ավելի քան 100 ակումբական՝ 23 երկրներից, որոնք ներկայացնում են 37 բիզնես ոլորտ։ Սա մեծ փորձ է և նոր հնարավորություն հայ գործարարների համար։
Վստահ ենք, որ այս հուշագիրը բազում նոր համագործակցությունների և նոր հնարավորությունների սկիզբ է մեր ակումբական ընկերների համար ամբողջ աշխարհից։

Կիպրոսյան հավաքին մասնակցել են ակումբականներ հետևյալ քաղաքներից և հայ գործարարներ Կիպրոսից։
-Չեխիա
- Բելգիա
- Նիդերլանդներ
- Մոսկվա
- Լոռի
- Երևան
- Գյումրի
- Ջավախք

Միջոցառման բացման արարողությունը կատարեց Լիմասոլ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու Հայր Սուրբ Հովհաննես Սագդեջյանը։
Այցի ընթացքում նախատեսված էր՝
- Բիզնես ֆորում և B2B հանդիպումներ Կիպրոսի հայ գործարարների հետ
- Բիզնես այցեր
- Gala ընթրիք
- Ժամանցային ծրագրեր
Միջոցառմանը ներկա էին նաև կիպրացի գործարարներ, Կիպրոսում հայ գործարարներ։