New York - Հանդիպում տեղի հայ գործարարների հետ
01 Dec 2025
Նյու Յորքում կայացավ Մանթաշյանց Բիզնես Ակումբի պաշտոնական ներկայացումը, որին մասնակցեցին ավելի քան 70 հայ գործարարներ՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հայաստանից։
Ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանը և գործարար Փոլ Կարոյանը ներկայացրեցին Մանթաշյանցի միջազգային տեսլականը, նոր նախագծերը և ԱՄՆ-ում ընդլայնման ռազմավարությունը։

Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ ամերիկահայ ձեռնարկատերերը ծանոթացան ակումբի հնարավորություններին, ուժեղացրին կապերը և ձևավորեցին նոր համագործակցություններ։
Մանթաշյանց Բիզնես Ակումբը շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով հայ գործարարներին ամբողջ աշխարհում և ամրապնդելով հայկական գործոնը միջազգային բիզնես քարտեզում։





