«Առանց փողկապի հանդիպում» Արա Աբրահամյանի հետ
11 Dec 2025
Mantashyants Business Lounge-ում տեղի ունեցավ «Մատենա» միջազգային դպրոցի դասախոս, տեխնոլոգիական ղեկավար Արա Աբրահամյանի հետ «Առանց փողկապի» ձևաչափով հանդիպումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տեխնոլոգիաների և ֆինանսների փոխկապակցվածությանը, կորպորացիա–ստարտափ համագործակցության արդյունավետ մոդելներին, ինչպես նաև կրթության և սերունդների փոխազդեցության դերին՝ Հայաստանի դիրքը դիտարկելով արագ փոփոխվող գլոբալ միջավայրում։