Առանց փողկապի հանդիպում Արա Գևորգյանի հետ
28 Nov 2025
Mantashyants Business Lounge-ում տեղի ունեցավ առանձնահատուկ հանդիպում՝ հանրահայտ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանի հետ։
Այս հանդիպումը դուրս գալով սովորական զրույցից վերածվեց արժեքների, հիշողության և ստեղծագործական մտածողության շուրջ խորքային քննարկման։

Արա Գևորգյանը ներկայացրեց իր արվեստի ներքին տրամաբանությունը՝ ինչպես են մեղեդիները ձևավորվում, ինչ ուժ ունեն մշակութային արմատները, և ինչպիսին է ստեղծագործական պատասխանատվությունը մեր ժամանակներում։
Միջավայրը դարձավ մտորումների հարթակ՝
- ինչպես է երաժշտությունը ազդում մտածողության վրա,
- ինչպես են արժեքներն ու ստեղծագործականությունը դառնում շարժիչ ուժ բիզնեսում, հասարակության մեջ և անձնական կյանքում։
Mantashyants Business Lounge՝ հարթակ առաջնորդների, գաղափարների և արժեքների համար։
