«Առանց փողկապի հանդիպում» Ռուբեն Մաթևոսյանի հետ

26 Dec 2025

«Առանց փողկապի հանդիպում» Ռուբեն Մաթևոսյանի հետ

Mantashyants Business Lounge-ում հանդիպեցինք Ռուբեն Մաթևոսյանի հետ՝ մի մարդու, որի ձայնն ու խոսքը վաղուց դարձել են ազգային մշակույթի մաս։

Զրույցն ընթացավ ստեղծագործական ճանապարհի, երաժշտության ուժի, արվեստագետի պատասխանատվության և ազգային ինքնության փոխանցման շուրջ։

Խոսվեց ոչ միայն երգի, այլ նաև լռության, հիշողության և ժամանակի մասին։

Այս հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ Mantashyants-ում «առանց փողկապի» ձևաչափը նշանակում է իրական, խորքային և ազնիվ շփում՝ արժեքների շուրջ։