Առանց փողկապի․ հանդիպում Տիգրան Արզաքանցյանի հետ

22 Sep 2025

Առանց փողկապի․ հանդիպում Տիգրան Արզաքանցյանի հետ

Mantashyants Business Lounge -ում մեկնարկում ենք ոչ ֆորմալ հանդիպումների շարք, որի շրջանակներում հրավիրելու ենք հանրային գործիչների, ովքեր ներկայացնելու են իրենց գործունեության ամենահետաքրքիր մանրամասները։

 

Առաջին քննարկման հատուկ հյուրն է՝ «Գրեյթ Վելլի» ընկերության հիմնադիր Տիգրան Արզաքանցյան։

Տիգրան Արզաքանցյանը խոշոր գործարար է, որի ներդրումային գործունեությունը ներառում է․

- Արդյունաբերություն

- Գյուղատնտեսություն

- Շինարարություն

- Հյուրընկալություն

 

 

Տիգրան Արզաքանցյանի կայուն բիզնեսները տարիների ընթացքում ստեղծել են աշխատատեղեր և նպաստել Հայաստանի տնտեսական աճին։

 

Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է լսելու գործարարի, ով սեփական օրինակով ցույց է տվել՝ ինչպես գաղափարը վերածել մեծ բիզնեսի և կառուցել երկարաժամկետ գործընկերային կապեր։