Մանթաշյանց 26-րդ մասնաճյուղի բացումը Վաշինգտոնում
09 Oct 2026
Վաշինգտոնում բացվեց «Մանթաշյանցի» 26-րդ մասնաճյուղը։
Բացման միջոցառմանը մեկ վայրում համախմբվել էին գործարարներ Վաշինգտոնից, Հայաստանից և Լոս Անջելեսից՝ ստեղծելով նոր ծանոթությունների, կապերի և տարբեր քաղաքների միջև համագործակցության հնարավորություններ։
Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ գործարար համայնքի ներուժը և Հայաստանի ու Սփյուռքի միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները։
Յուրաքանչյուր նոր մասնաճյուղ պարզապես նոր կետ չէ քարտեզի վրա։ Այն ևս մեկ հանգույց է, որի միջոցով հայ գործարարները կարող են գտնել միմյանց, ձևավորել վստահություն և միասին բիզնես անել։

Պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ նաև բիզնես այց դեպի Itaberco պաղպաղակի գործարան, որը պատկանում է հայ գործարարի՝ «Մանթաշյանց» Վաշինգտոնի մասնաճյուղի ակումբականի։
Այսուհետ Վաշինգտոնն էլ «Մանթաշյանցի» բիզնես քարտեզի վրա է։
