Մանթաշյանց Տավուշ մասնաճյուղի բացում
05 Nov 2025
Նոյեմբերի 1-ին Դիլիջանում տեղի ունեցավ Մանթաշյանց բիզնես ակումբի 21-րդ մասնաճյուղի՝ Մանթաշյանց Տավուշի պաշտոնական բացումը։
Բացմանը մասնակցեցին ավելի քան 60 ակումբականներ՝ Երևանից, Լոռիից, Մոսկվայից և նորաբաց Տավուշի մասնաճյուղից։

Ելույթ ունեցան ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը, ով ներկայացրեց Մանթաշյանցի տեսլականը, և Տավուշի մասնաճյուղի ղեկավար Վարուժան Բաբախանյանը, ով ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու հանձնեց անդամության սերտիֆիկատներ։
Ստորագրվեց նաև երկկողմ համագործակցության պայմանագիր։
Օրը շարունակվեց Sales Camp networking-ով, Gala ընթրիքով և խարույկի շուրջ ջերմ շփումներով։

Հաջորդ օրը ակումբականները այցելեցին Իջևանի գինու գործարան, որտեղ ծանոթացան գինու հնեցման փուլերին և մասնակցեցին գինու ու կոնյակի հյուրասիրության։
Այս բացումը խորհրդանշում է Մանթաշյանցի ընդլայնվող համայնքի նոր փուլը՝ միավորելով Տավուշի բիզնես ներուժն ու գործարար էներգիան։

© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants
Designed & Development by Munich Ventures