Որակի կառավարման համակարգեր և արտադրանքի համապատասխանություն
12 Dec 2025
Mantashyants Business Club-ում անցկացվեց հանդիպում, որտեղ Ծովինար Ադամյանը և Էլեն Լոփոյանը ներկայացրին որակի կառավարման համակարգերի (ISO, HACCP, GxP) ներդրման ու սերտիֆիկացման հիմնական պահանջները, ինչպես նաև ԵԱՏՄ նորմատիվ դաշտի շրջանակում արտադրանքի համապատասխանության գործընթացները։
Քննարկվեցին նաև արտահանման հիմնական ռիսկերը, փաստաթղթային պահանջները և ժամկետների ճիշտ վերահսկման կարևորությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու գործնական բացատրություններ ու ոլորտային իրական փորձի օրինակներ։