Վաճառքը՝ որպես համակարգ, ոչ թե ինտուիցիա
20 Nov 2025
Բիզնեսն աճում է միայն այն ժամանակ, երբ ղեկավարվում է համակարգով։
Մանթաշյանց ակումբում քննարկեցինք, կանխատեսելի և վերահսկելի վաճառքի գործընթաց ձևավորելու հնարավորությունները։
Խոսնակը Targeting և Simple Business Academy-ի համահիմնադիր տնօրեն, Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ Էմիլ Կրոյանն էր, ով ներկայացրեց գործնական մեթոդներ ու աշխատանքային մոդելներ, որոնք կիրառվում են տարբեր բիզնեսներում՝ վաճառքը դարձնելով ավելի կայուն և կառավարելի։